Միլիարդատերը 180 մլն դոլար խոստացավ նրան, ով կամուսնանա իր դստեր հետ, սակայն փեսացու չգտնվեց. ՖՈՏՈ

491

Միլիարդատեր  Սեսիլ Չաոն  համարվում է աշխարհի  ամենահարուստ  մարդկանցից մեկը,  նա Հոնկոնգում անշարժ գույքի  կասրության  սեփականատեր է, նա կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ, սակայն  մի բան նրան չհաջողվեց՝ ամուսնացնել  դստերը:

Ինչպես բոլոր ծնողները, Սեսիլը ևս  ցանկանում էր  ամուսնացնել դստերը,  բայց  փեսացու գտնել այդպես էլ չհաջողվեց: Չկար մեկը, որ կարողանար նվաճել  նրա դստեր՝ Ջիջի Չաոյի սիրտը: Ջիջին իրականում գեղեցիկ տաղանդավոր  սկին է,  զբաղվում է  բարեգործությամբ:

Շատերն են իրենց սիրտը առաջարկել Ջիջիին,  թե միլիոնատերներ, թե  աղքատներ, սակայն Ջիջին  մերժում է բոլորին:

Պարզապես նա այլ կողմնորոշում ունի, նա միասեռական է, ընկերուհի ունի, որի հետ պատրաստվում է  ամուսնանալ:  Հայրը  այդ լուրից շոկի է ենթարկվել,  նրա համար անընդունելի է  միասեռ ամուսնությունը:   Աղջիկը պահանջում է որպեսզի հայրը հարգանքով վերաբերվի իր ընկերուհուն:

Նա  հորը նամակ է գրել, որում ասվում է. « Աշխարհում շատ հիանալի տղամարդիկ կան, սակայն ոչ ինձ համար: Ցավում եմ, եթե ես չեմ արդարցնում քո հույսերը»:

Ի վերջո հայրը համակերպվեց դստեր  ընտրության հետ, սակայն նրա ընտրյալին այդպես էլ չկարողացավ ընդունել: Լուրեր են շրջանառվում, որ հայր ու դուստր ընդհարվել են , սակայն  Ջիջին  ժամանակ առ ժամանակ  Համացանցում տեղադրում է իր  ու հոր ուրախ լուսանկարները, ցուց տալու համար, որ նրանք լավ  հարաբերությունների մեջ են:

Աղբյուր