Եթե երեխաները հրաժարվում են ծաղկակաղամբից, ապա այն պատրաստեք այսպես

409

Եթե երեխաները հրաժարվում են ծաղկակաղամբից, ապա այն պատրաստեք այսպես. Նրանք ուղղակի ձեռքից ձեռք կխլեն

Ծաղկակաղամբով համեղ ուտեստ

Ծաղկակաղամբը ցածր կալորիականության օգտակար բանջարեղեն է: Դրանով կարելի է պատրաստել յուրօրինակ ուտեստներ: Խոհարարները խորհուրդ են տալիս պատրաստել ծաղկակաղամբը հատկապես այս բաղադրատոմսով, քանի որ համային համադրությունը այս բաղադրիչների հետ շատ լավ է ստացվում:

Բաղադրիչներ` 1 գլուխ ծաղկակաղամբ, 6 ձու, 12 ճ/գ ալյուր. 400 գր պաքսիմատ, 100 գր պանիր, Բուսական յուղ կամ ձեթ, համեմունքներ

Պատրաստումը

1.Ծաղկակաղամբիգլխիկներն առանձնացրեք, լցրեք կաթսայի մեջ և թույլ կրակի վրա ջրով եփեք: Ավելացրեք աղ և եփեք ևս 5 րոպե: Այնուհետև հանեք ջրից և թողեք, որ սառչի:

2. Առանձին ամանում հարեք ձուն ավելացրեք ալյուրը, համեմունքները և լավ խառնեք:

3. Քերեք պանիրը և խառնեք պաքսիմատին:

4. Ծաղկակաղամբի գլխիկները թաթախեք ձվի խառնուրդի մեջ, ապա պանրի և պաքսիմատի և տապակի մեջ բուսական յուղով տապակեք այնքան, մինչև կվարդագունի: Ծաղկակաղամբն այս ձևով սիրում են բոլորը:

Աղբյուր