Շատ լուրջ նշաններ, որ վկայում են թրոմբի առկայության մասին. սա անտեսել չի կարելի

1423

Կան որոշ նշաններ, որոնք վկայում են թրոմբի առկայության մասին:

Վերջույթներից մեկի այտուցվածությունը: Սովորաբար այդպես լինում է, երբ մարդու մոտ զարգանում  խորանիստ երակների թրոմբոզ:  Այս երևույթը ընդհանրապես չպետք է անտեսել, քանի որ դա կարող է շատ վտագավոր լինել:

Ցավ ոտքերում: Թրոմբի նշաններից է ոտքերում ցավի առկայությունը, հատկապես վտանգավոր է, եթե դա  ուղեկցվում է ջղաձգումներով:

Տարօրինակ կարմիր բծեր մաշկի վրա: Եթե մաշկի վրա նկատում եք կարմիր բծեր և դրանք տեղակայված են երակներին զուգահեռ, ապա դրանք պարզապես  «կապտուկներ» չեն: Անհապաղ պետք է բժշկի դիմել:

Ցավ կրծքում խորը շունչ քաշելիս: Եթե  խորը շունչ քաշելիս ի հայտ են գալիս ցավեր, դա հնարավոր է վկայում է, այն մասին, որ արյան մակարդուկները սկսել են կուտակվել արդեն թոքերում:

Հևոց: Առանց պատճառի հևոցը  նույնպես կարող է վկայել թրոմբի առկայության մասին, սովորաբար այդ դեպքում հևոցն  ուղեկցվում է գլխապտույտով:

Անբացատրելի հազ: Եթե  դուք հազում եք առանց որևէ պատճառի, այսինքն  հիվանդ չեք,  չեք ծխում,  թոքերը մաքուր են, ապա  ուշադրություն դարձրեք  սրտի ռիթմին և շնչառության ռիթմին: Թրոմբներն իրենց մեջ մահացու վտանգ են պարունակում,  պետք է անպայման դիմել բժշկի:

Աղբյուր