ՊՆ մամուլի խոսնակի տարօրինակ գրառումը

489

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը տևական ժամանակ է տեղեկատվության առաջնային աղբյուր է ընկալվում: Մասնավորապես նրա էջում հաճախ են հրատապ և կարևոր հրապարակումներ հայտնվում ՊՆ ենթակայության տակ գտնվող մարմինների և բանակի մասին:

Արծրուն Հովհաննիսյանի որդեգրած ոճն ընդունելի է լրատվական դաշտում, սակայն այսօր անհասկանալի մի հրապարակում է հայտնվել նրա ֆեյսբուքյան էջում, որտեղ նշված է, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը։

Հրապարակման բովանդակությունը բավական տարօրինակ է: Մի կողից, եթե նա մասնակցել է զինվորի հոգեհանգստի արարողությանը, դրա մասին ծանուցելու իմաստն է անհասկանալի։ Մյուս կողմից, եթե դրանով ցանկանում են ցույց տալ, որ պետությունը զինվորի հանդեպ հոգածություն է դրսևորում, սա էլ է անհասկանալի, քանի որ նման բաները հրապարակային եղանակով չեն անում։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին, ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում էր ստացել զինծառայող, 1999 թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Աղբյուր՝ Armdaily.am