Ո՞վ կլինի «Հումորի լիգա» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողն և ո՞վ ունի հաղթելու ամենաքիչ հավանականությունը

261

«Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Հումորի լիգա» նախագծի երկրորդ եթերաշրջանի ավարտին հաշված օրեր են մնացել:

Հաղթողների հարցում կանխատեսումներ են անում ոչ միայն մասնակիցները, ժյուրիի անդամներն ու հանդիսատեսն, այլև բուքմեյքերական ընկերությունները:

TotoGaming-ն, օրինակ, ավելի հավանական է համարում «Հեթ-տրիկի»և Արցախի հավաքականի հաղթանակը. հաղթելու նվազագույն հավանականությունը բուքմեյքերական ընկերությունը տվել է նախորդ եթերաշրջանի հաղթող Անահիտ Կիրակոսյանի հավաքական թիմին, որտեղ եզրափակչում կներկայանան WinX խմբի տղաներն ու թամադաները:

Նախագծի երկրորդ եթերաշրջանի եզրափակիչն ու գավաթի հանձնումը տեղի կունենա հունիսի 17-ին: