«Եթե երկիրը սխալ կառավարես, բոլոր խելացի մարդիկ կհեռանան». Սինգապուրը աղքատ փլատակներից ամենազարգացած երկրներից մեկը դարձրած Լի Քուան Յուի ցիտատները

484

2004 թվականի օգոստոսի 12-ին Սինգապուրում սուգ հայտարարվեց։ Մահացել էր Լի Քուան Յուն, մարդ, որի կառավարման տարիներին երկիրն ամբողջովին վերափոխվեց։ Երբ Սինգապուրի առաջին վարչապետը ստանձնեց իր պաշտոնը, նրա հայրենիքը երրորդ աշխարհի տիպիկ ներկայացուցիչ էր։ Իսկ հանգստի գնալուց առաջ տարեց քաղաքական գործիչը իր հաջորդին փոխանցեց ասիական ամենազարգացած և հարուստ երկրներից մեկը։

Հենց վարչապետի շնորհիվ տեղի ունեցավ այն, ինչը հետագայում ստացավ «սինգապուրյան տնտեսական հրաշք» անվանումը։

Այսօր EnterTrain-ը ներկայացնում է այս տաղանդավոր քաղաքական գործչի մի քանի ցիտատները։

Եթե երկիրը սխալ կառավարես, բոլոր խելացի մարդիկ կգնան։

Կյանքը միայն ուտելիքը, խմիչքը, հեռուստացույցն ու կինոն չէ։ Մարդու ուղեղը պետք է աշխատի, ստեղծագործի։ Այն չպետք է կախված լինի գաջեթներից, որոնք նրան զվարճացնում են։

Եթե ցանկանում եք հաղթել կոռուպցիան, պետք է պատրաստ լինեք բանտ ուղարկել ձեր ընկերներին և ընտանիքին։

Ես չեմ հավատում առաջին հայացքից սիրուն։ Ես դա մեծ սխալ եմ համարում։ Քեզ գրավում են ֆիզիկական բնութագրերը, իսկ հետո դու զղջում ես դրա համար։

Սիրալիրությունից մենք ոչինչ չենք կորցնում։ Կարելի է «ոչ» ասել, սակայն դա սիրալիր ասեք և հիմնավորեք։ «Ոչ»–ը «այո»–ի մի փոխեք։ Հիմար մի եղեք։ Եթե կան ոչի համար բավական հիմնավորումներ, այն պետք է «ոչ» մնա, բայց դա պետք է սիրալիր լինի։

Սինգապուրը ղեկավարող մարդը պետք է երկաթից լինի, կամ հրաժարվի իր պաշտոնից։ Սա ձեզ համար թղթախաղ չէ։ Սա ձեր և իմ կյանքն է։ Ես ամբողջ կյանքում այն կառուցել եմ, և քանի դեռ ես այն ղեկավարում եմ, ոչ ոք այն չի քանդի։

Ինձ հետաքրքիր չէ փոխել կոստյումս, մեքենաս և մնացած բաները նորաձևության հետ համաքայլ։ Դրանք կարևորություն չունեն։ Ես իմ և իմ ընկերների մասին դատում եմ ոչ նրանց նորաձև հագուստով։ Իհարկե, ես չեմ արդարացնում փնթի, մաշված հագուստով մարդկանց։ Բայց հինգ հազար դոլարանոց Armani կոստյումը ինձ չի ոգևորում։

Իմ պարտականությունը մարդկանց հույս տալն էր և ոչ թե նրանց ապաբարոյականացնելը։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain