Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող նշանները, որոնց հետ շփվելուց պետք է շատ ուշադիր լինել

799

Երկվորյակները, Կարիճը, Այծեղջյուրը, Ձկները այն նշաններն են, որոնք խոսքի և մտքի հզոր ուժով են օժտված։ Այս նշանի ներկայացուցիչները կարող են միայն մեկ խոսքով և հայացքով բացասական էներգիա փոխանցել։

Հորոսկոպի համաձայն` Կարիճները հաճախ դա միտումնավոր են անում։ Նրանցից շատերը քաջ գիտակցում են իրենց արտառոց ունակություններն ու օգտվում դրանից։ Երկվորյակների «չար աչքը» հաճախ անգիտակցաբար է գործում։ Երկվորյակները սիրում են խոսել, քննարկել, գնահատել, քննադատել։

Երբեմն նրանց՝ անմեղ թվացող արտահայտության ներքո թաքնվում է էներգետիկական վտանգը։ Երկվորյակներին խորհուրդ է տրվում հետևել իրենց մտքերի հոսքին, այլապես կարող են վնաս պատճառել նույնիսկ ամենասիրելի մարդկանց։

Ձկներն ու Այծեղջյուրները կարող են երկար ժամանակ թաքցնել վիրավորանքն ու բացասական մտքերը ինչ-որ մեկի մասին, բայց, ի վերջո, նրանց անարգողը պատժված կլինի։

Շատ հաճախ այս նշանի ներկայացուցիչների խոսքերն ու սպառնալիքները իրականություն են դառնում։ Մարդու մասին վատը մտածելով՝ Այծեղջյուրներն ու Ձկները իրենք են դառնում սեփական «չար աչքի» զոհը։ Ինչ-որ մեկի հասցեին ուղարկած բացասական միտքը վաղ թե ուշ վերադառնում է իրենց։ Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում սովորել դրական մտածել։

Կենդանակերպի նշանների մնացած բոլոր ներկայացուցիչները՝ Խոյը, Ցուլը, Խեցգետինը, Կույսը, Աղեղնավորը, Ջրհոսը չունեն «չար աչքի» արտահայտված ունակություններ, եթե հաշվի չենք առնում բացառություններն ու ծննդյան ամսաթվի անհատական բնութագրերը։

Աղբյուր