Բնության անգին պարգև, որ բուժում է գրեթե ԱՄԵՆ ԻՆՉ. ահա, թե ինչն է դա…

1204

Խոսքը բոլորին հայտնի ուրցի մասին է: Այն օժտված է  հականեխիչ, սպազմոլիտիկ հատկությամբ, համարվում է բնական հակաբիոտիկ,  ունի խորխաբեր ազդեցություն:  Ուրցը ոչնչացնում է ախտածին միկրոբները, խթանում է օրգանիզմի պաշտպանական  ուժերը, մաքրում է օրգանիզմը խարամներից, բարձրացնում է ինֆեկցիաների նկատմամբ կայունությունը,  խթանում է լեյկոցիտների ձևավորումը:

Ուրցը ունակ է ոչնչացնել նաև  ստաֆիլոկոկը:  Բակտերիաները ոչնչացնելու և հականեխիչ ազեցությունը ուրցը դարձնում է  կարևոր բաղադրիչ  ինչպես ժողովրդական բժշկության, այնպես էլ գիտական բժշկության մեջ:  Ուրցից ստացվող եթերային յուղը  համարվում է  այն հազվագյուտներից մեկը, որը ընդամենը 3 ժամում կարող է ոչնչացնել ախտածին միկրոբները:

Ուրցը կիրառվում է  շնչառական ինֆեկցիաների բուժման համար: Շատ օգտակար է  հազի,  բրոնխիտի,  կոկորի բորբոքման, ասթմատիկ երևույթների,  քիթըմպանի ինֆեկցիոն պաթոլոգիաների դեպքում:  Ուրցի եթերայուղերը ջրիկացնում են խորխը,  և օգնում են դուրս բերել այն:

Ուրցի անուշ բույրը հանգստացնում է նյարդային համակարգը,  հանում է հոգնածությունը, բարձրացնում է կենտրոնացումը,  վերականգնում է ուժերը հիվանդությունից հետո, լավացնում է հիշողությունը,  կարգավորում է արյան ցածր ճնշումը:

Ուրցը՝

  • կիրառվում է եղունգների սնկի դեմ, Ոչնչացնում է մակաբույծներին, Ախտահանում է ձեռքերը, Ազատում է միզուղիների համակարգի բորբոքումը
  • Օգնում է միջատների խայթոցի դեպքում, Լավացնում է մաշկի ու մազերի վիճակը, Ուրցով տաք թրջոցները  հանում են մկանային ցավը, օգտակար են ռադիկուլիտի, արթրիտի դեպքում: Որցի հոտը վախեցնում է միջատներին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfoն