Ողջ համացանցը անեծքներ է տեղում այս աղջկա ու նրա ընտանիքի հասցեին նրա՝ այս «անմեղ» նկարների տակ. ահա, թե ինչու

1062

12 ամյա Արիանա Գուրինը իր ընտանիքի հետ միասին բնակվում է ԱՄՆ Յուտա նահանգում: Այս ընտանիքը ամառային արձակուրդներն անցկացրել է Աֆրիկայում: Աղջիկը որոշեց Համացանցում տեղադրել իրենց հանգստի ժամանակ արված լուսանկարները և ինքն ու իր ընտանիքը արժանացան ողջ Համացանցի ատելությանը, շատերը նույնիսկ նրանց մահն են ցանկանում:

Նրանք զբաղվել էին որսորդությամբ և լուսանկարվել էին իրենց որսին զոհ գնացած կենդանիների հետ : Ուղղակի զարհուրելի է: Որտեղից 12 ամյա աղջկա մեջ այսքան անգթություն, որտեղից այս արյան ծարավը:

Աղջիկը պատմել է, որ հայրը 7 տարեկանից սերմանել է իր մեջ սեր այդ զբաղունքի նկատմամբ: Բայց արդյո՞ք սա կարելի է զբաղմունք համարել:

Սարսափելի է, երբ մտածում ես, որ նա հետագայում երեխաներ է ունենալու և հավանաբար նույն ոգով է դաստիարակելու ու հնարավոր է, իր նմանների քանակը մի քանիսով ավելանա:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo