Լիլիթ Հովհաննիսյանի նոր՝ նուրբ և բնական լուսանկարն ինքնաթիռից․ ՖՈՏՈ

311

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին սեւ շապիկ է կրում, որը համադրել է նուրբ վզնոցի հետ։ Երգչուհին գրեթե դիմահարդարված չէ, իսկ մեկնաբանություններում ինքնաթիռի տեսքով սմայիկ է օգտագործել։

Հետեւորդները Լիլիթ Հովհաննիսյանին բարի ճանապարհ են մաղթել ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել։ «Համեստ ու գեղեցիկ», «Շատ նուրբ»,- նշել են նրանք։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիլիթ Հովհաննիսյանը նախապատվություն էր տվել մեղմ շպարին. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։

Երգչուհու էջը լի էր դրական մեկնաբանություններով, հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։ «Միշտ գեղեցիկ, առանց խոսքերի, ավելացնելու ոչինչ չկա»,- գրել էր նրանցից մեկը։

Աղբյուր