Կինն ըստ հորոսկոպի. ինչպես են Կենդանակերպի տարբեր նշաններն իրենց դրսևորում ամուսնական կյանքում

756

Բնականաբար, յուրաքանչյուր կին իրեն կատարյալ կամ գրեթե կատարյալ է համարում։ Սակայն ամեն մեկն իր առանձնահատկությունն ունի՝  արժանիքներն ու թերությունները։ Ահա թե ինչպես է Կենդանակերպի նշանն ազդում ընտանեկան կյանքում կնոջ վարքուբարքի վրա։

Այծեղջյուր

Այծեղջյուր կինը սկզբունքայնության մարմնացում է։ Նա հստակ պատկերացում ունի՝  ինչ բան է ամուսնությունը։ Հետևելով սեփական համոզմունքներին՝ նրանք երբեք առաջին պատահած մարդու կամ հիմար սիրո պատճառով չեն ամուսնանում։

Այծեղջյուր կինը երբեք չմտածված ամուսնություն չի կատարում և մանրակրկիտ կերպով ընտրում է իր պահանջմունքները բավարարող կյանքի ուղեկցին։ Եթե ամուսնական կյանքում պարզվի, որ ամուսինն այնքան էլ կատարյալ չէ, նրան կատարելության կհասցնի բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով։ Եթե նրանց հաջողվի հաղթահարել այդ փուլը, ընտանիքում ներդաշնակություն կհաստատվի։

Ջրհոս

Կին-ուրախություն։ Նրա գլխավոր համոզմունքը․ կյանքը չափազանց կարճ է, որ ինչ-որ կենցաղի վրա վատնես։ Հենց այդ պատճառով սառնարանում դժվար թե թարմ ճաշ կամ կոտլետ լինի, բնակարանում էլ հազիվ թե կատարյալ մաքրություն լինի։

Նրա կարծիքով, ընտանեկան կյանքը  պիտի հագեցած լինի ուրախությամբ և ծափ ու ծիծաղով։ Նման կնոջ հետ ամուսինը երբեք չի ձանձրանա։ Կարևորը հասցնեք ուշքի գալ ուրախության պարբերական սեանսների միջև։

Ձկներ

Կին-արտիստուհի։ Ամուսինը երբեք չի կռահի՝ ինչ է նա իրականում մտածում ու ինչով է ամբողջ օրը զբաղվել։ Փոխարենը ամուսինը չի ձանձանա, քանի որ ամբողջ կյանքում ստիպված է լինելու գուշակեւ սիրելիի խորհրդավոր հոգին։

Իսկ նման կնոջ համար ամուսինը պիտի շատ հուսալի լինի, վաստակող, տանտեր, լավ սիրեկան ու հետաքրքիր զրուցակից։ Հակառակ դեպքում պոչը թափ կտա ու առանց հրաժեշտ տալու կհեռանա։ Կնոջ գլխավոր խնդիրը ամենակարևոր զբաղմունքից՝ ամուսնու կյանքը զարդարելուց չշեղվելն է։

Խոյ

Կին-ախոյան։ Խոյ կինը շատ ուժեղ անհատականություն է, ուստի նրան անհրաժեշտ է նույնքան ուժեղ, դիմացկուն ու հաստատուն ամուսին։ Իսկ Խոյ կնոջ կանոնավոր փոթորիկներին դիմակայելը թույլ տղամարդկանց համար չէ։

Երբ Խոյ կինը վերջապես գտնի ուժեղ տղամարդու, անմիջապես կամուսնանա նրա հետ։ Դրանից հետո նրանց միջև խառնվածքների տևական պայքար կընթանա, որը կհանդարտվի ոսկե հարսանիքի շեմին։

Ցուլ

Կին-խանդավառող։ Նրանք սովորաբար ամուսնանում են համակրելի ու զվարճալի անբանների հետ, որովհետև նրանց հետ կյանքն ուրախ է։  Սակայն շատ շուտով անբանը ստիպված է հաջողակ ու հարուստ դառնալ, քանի որ կնոջը հարկավոր կլինի լավ ուտելիք, գեղեցիկ զգեստներ, գողտրիկ տուն ու շքեղ մեքենա։

Հանուն դրա Ցուլ կինը պարբերաբար սղոցելու է ամուսնու նյարդերը, մանիպուլյացիայի կենթարկի նրան, շանտաժ կանի ու գործի կդնի ոգեշնչման մյուս տեխնիկաները։ Կարճ ասած, ողջ է մնում ուժեղագույնը։

 Խեցգետին

Կատարյալ կին։ Խեցգետին կնոջը դժվար է համոզել ամուսնանալ, բայց երբ հաջողվի, ամուսինը ամբողջ լրակազմ կստանա․ խելացի կին, գեղեցիկ կողակից, հիանալի սիրուհի ու արտակարգ տանտիրուհի։

Նրա համար ընտանիքն ամենակարևորն է կյանքում։ Իսկ եթե ամուսինն այդ համոզմունքը չընդունի, անմարդկային կտտանքների կենթարկվի։

Առյուծ

Թագուհի կին։ Առյուծ կինն ամուսնանում է նրա հետ, ով պատրաստ է միանգամից ապահովել նրա թագավորական կյանքը, ապա ամեն օր նվաճել նորանոր բարձունքներ և ամբողջ աշխարհը գցել նրա ոտքերի տակ։

Կարճ ասած, Առյուծը պիտի փայլի, իսկ ամուսինը դրա համար պիտի տրամադրի բոլոր անհրաժեշտ բաները։

Կույս

Խելացի կին։ Կույս կնոջ հետ կարելի է խոսել ցանկացած թեմայով։ Նա միշտ ամեն ինչ կհասկաա, կաջակցի ու իմաստուն խորհուրդ կտա։ Նա միաժամանակ կին է, սիրուհի և լավագույն ընկեր, հետևաբար նրա  ամուսնուն ըներներ էլ առանձնապես պետք չեն։

Բայց  լինում են պահեր, երբ Կույս կնոջն այնպիսի ճանճ է կծում, որից նա ուզում է սիրելիի գանգը ցրել։ Ընդ որում՝ լավ մտածված ու նրբին միջոցներով։ Թեպետ դա արագ է անցնում, իսկ հետո, նա, իհարկե, ներողություն է խնդրելու։

Կշեռք

Կին-փիսիկ։ Քնքուշ ու հրապուրիչ է, բայց կենցաղում առանձնապես անօգտակար է որպես կին։ Փոխարենը առանց նրա տունը դատարկ կթվա։ Չէ՞ որ նա կենդանացնում է տունն իր ներկայայությամբ։

Հարկ է, որ նրան գուրգուրեք ու գլխի վրա ման ածեք, հակառակ դեպքում կվիրավորվի ու գիշերվա կեսին կփախչի։

Կարիճ

Կին կախարդ։ Կարիճ կինն ընդունակ է գայթակղելու ցանկացած տղամարդու, իսկ երբ վերջինս իրեն լավ կողմերով դրևսորի, նրան հաջողության ու հարստության համար կկախարդի։

Նրա ամուսնուն, իհարկե, բոլորը կխանախնձեն․ չէ՞ որ նրա գեղեցիկ ու խելացի կինը  կատարելության մարմնացում է։ Կարիճի ամուսինն էլ պիտի ուժեղ, խելացի ու ներկայանալի լինի, նա այլընտրանք պարզապես չունի։

Աղեղնավոր

Կին չէ, այլ՝ մարտական ընկեր։ Աղեղնավոր կնոջ հետ կարելի է մտնել ջուրն ու անցնել կրակի միջով։ Ամուսնու թիկունքում թաքնվում է միայն նրա համար, որ այդ դիրքից հեշտ է ամուսնուն փամփուշտներ մատակարարելը։

Իսկ ամուսինն իրոք պիտի կարգին «սպառազինություն» ունենա՝ բազում երկրպագուներին հարվածելու ու վեճի ժամանակ ինքն իրեն պաշտպանելու նպատակով։ Աղեղնավոր կնոջ հետ  բանավեճում հնարավոր է հաղթել միայն մեկ եղանակով․ ընդունել, որ կինն իրավացի է։

Երկվորյակներ

Կին-հայելի։ Երկվորյակներ կինը միստիկայի, խորհրդավորության ու վտանգի շտեմարան է։ Նա  հստակ գիտի՝ ով է իր ընտրյալն իրականում ու պատրաստ  է նրան ցույց տալ իր իրական դեմքը։ Նման կնոջ հետ ընտանեկան երջանկությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ամուսինն էլ լինի ուժեղ և չվախենա իր մասին ճշմարտությունն իմանալուց։

«Ընտրափուլը» չանցած թեկնածուները կամ կամովին կփախչեն, կամ կհեռանան նրա ասպարեզից ընդմիշտ։ Հենց դա է պատճառը, որ Երկվորյակներ կանայք երջանիկներից են, որոնք ի վիճակի են իսկական կողակից ընտրելու։