Նույնիսկ եթե նա չի նայում․ 6 բան, որ չպետք է անեք տղամարդու ներկայությամբ

670

Կանանց հատուկ է թուլանալը։ Ինչքան երկար են նրանք ապրում տվյալ տղամարդու հետ, այնքան իրենց ավելի շատ բան են թույլ տալիս։ Ու եթե անչափ բարձր կրունկով կոշիկից հրաժարվելը դեռ ոչ մեկին չի վնասել, տոպրակը գլխին շրջելն ու հեռախոսով 3 ժամ շատախոսելը հաստատ կվնասեն։

Խոսում է Երևան-ը ներկայացնում է 6 ամենասարսափելի բաները, որոնք չարժե անել տղամարդու ներկայությամբ։

1.Պզուկներն ու սև կետերը

Ձեռքը դեմքին մի մոտեցրեք ժամը 8։00-ից մինչև 20։00։ Հազիվ թե ժամը մեկ լվացվելիս լինեք, ու ձեր ձեռքերը ստերիլ մաքուր լինեն։ Էլ ինչո՞ւ եք մոտենում հայելուն, ուսումնասիրում ծակոտիներն ու սկսում ճզմել փոքրիկ պզուկը՝ այն արնոտ խյուսի վերածելով։

Հասկանալի է, որ դա մեքենաբար է, անվերահսկելի։ Բայց գոնե մի անգամ պատկերացրեք՝ ինչպես է ձգվում զուգընկերոջ դեմքը։ Ձեր մաշկով զբաղվեք լոգարանում՝ նախապես դուռը փակելով։ Սկսեք զուգընկերոջ գալուց 3 ժամ առաջ․ գուցե այդ ընթացքում կարմրությունն անցնի։ Իսկ էլ ավելի լավ կլինի՝ կոսմետոլոգի մոտ գնաք։

2. Ատամների մաքրում

Հավատացեք, միասին ատամները լվացող սիրահար զույգը կինոյի հնարքն է։ Իրականում ատամի խոզանակը ձեռքին և բերանը փրփուրով լի կինը հզոր հակավիագրա է։ Եթե առավոտվա համբույր եք ուզում, վազեք լոգարան՝ քանի ձեր սիրելին քնած է։ Այս դեպքում արդյունքը՝ թարմությունը, կարևոր է ընթացքից։

3. ՍՊԱ՝ տնային պայմաններում

Կա կանանց որոշակի տեսակ, որը շաբաթը կամ  կիրակին նվիրում է ինքն իրեն։ Բայց նրանք սալոն չեն այցելում, այլ նախընտրում են ինքնուրույն մազարմատները ներկել ու դեմքին դիմակ անցկացնել։

Ձեզ թվում է՝ ձեր զուգընկերոջը դո՞ւր է գալիս գլխին քաշած տոպրակը։  Կամ էլ այն տհաճ սուբստանցիան, որ քսել եք ձեր շրթունքներին։ Հավատացեք, նման տեսարանը երկար է տպվում տղամարդկանց հիշողության մեջ։  Ժամանակն այնպես  դասավորեք, որ ձեր զուգընկերը տանը չլինի։ Կամ պարզապես փակվեք լոգասենյակում։ Այլապես մի զարմացեք՝ ինչու չի նա ձեզ ննջարան հրավիրում։

4. Make-up

Բնականաբար, տղամարդը հազիվ թե խոստովանի՝ որքան է նա զարմանում, երբ դուք կերպարանափոխվում եք։ Մինչ նա հետևում է՝ ինչպես եք սովորական աղջկանից վերածվում արքայադստեր, նա ուղեղում միտք է ծագում, որ դուք միայն դիմահարդարանքով եք սքանչելի։ Պարզապես մտեք լոգասենյակ։ Ի դեպ, տաք ջուրը իսկապես դեմքին կարմրություն է հաղորդում։ Կարիք էլ չկա՝ նա իմանա, որ ջուրն է կարմրության պատճառը։

5. Շոփինգ

Դուք չափազանց երկար ու մանրակրկիտ եք ընտրում նոր պայուսակ։ Տարվում եք բիժուտերիայով ու գրեթե միանման նրբաթելերով։ Ափսոս, որ չեք նկատում՝ որքան է տառապում ձեր զուգընկերը։ Խնայեք նրա նյարդերը։ Ինչո՞ւ նա պիտի իմանա զուգագուլպաների իրական գինը։ Կամ էլ այն, որ դուք, բանից պարզվում է, կարգին էլ լցվել եք։ Գնումների միայն ձեր ընկերուհու կամ մայրիկի հետ գնացեք։

6. Հեռախոսազրույցներ

Ձեր նախկին գործընկերուհու հետ ահագին հիշելու ու զրուցելու թեմաներ ունեք։ Թե ինչպես գործընկերներից մեկն անհաջող ամուսնացավ, ինչպես է պետք ճիշտ էպիլյացիա անել ու որքան արագ է պետք մազերը երկարացնել։ Նման կարգի զրույցներ լսելով՝ տղամարդը միանշանակ կհանգի այն եզրակացությանը, որ «բոլոր կնանիք էլ հիմար են ու բամբասկոտ»։

Էլ չասած, որ նա կսկսի մտածել՝ արժե՞ ձեզ վստահել։ Եթե ուզում եք դա չլինի, հեռախոսով 15 րոպեից ավելի մի խոսեք, խոսելիս էլ՝ միայն կարևոր բաներից։ Օրինակ, Բեովուլֆի, կամ հոքուի (ճապոնական պոեզիայի ժանրի) մասին։