«Ձեռս ջարդիր այ շան տղա». ինչպես են Դիլիջանում բերման ենթարկում Դոն Պիպոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

823

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո) մոտ 20 օր առաջ բերման են ենթարկել ոստիկանություն։ Դեպքը տեղի է ունեցել Դիլիջանում։

Տեսանյութից երեւում է, որ Ասատրյանը փորձում է դիմադրել, անգամ ընկնում է հատակին, սակայն ոստիկանները բռնի կերպով նրան բերման են ենթարկում։

Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկության վերաբերյալ մեզ փոխանցեցին, որ  ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում մշտապես կանխարգելիչ գործողություններ է իրականացնում։

Հիշեցնենք, որ Դոն Պիպոյի վերաբերյալ քրեական գործ կա․ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը)։ Նա գրավով կալանքից ազատ է արձակվել։