Երջանիկ է նա, ով քույր և եղբայր ունի, նրանց ոչ ոք չի փոխարինի, Աստված պահապան բոլոր քույրերին ու եղբայրներին

40

Քույր և եղբայր ունենալը աստվածային պարգև է, քույր կամ եղբայր ասելիս հոգիդ լցվում է ջերմությամբ և դեմքիդ ժպիտ է հայտնվում: Նրանք ովքեր քույր և եղբայր ունեն, գիտեն թե ինչ զգացողություն է դա:

Այդ զգացումը բառերով հնարավոր չէ բացատրել: Մեր քույրերն ու եղբայրները այն էակներն են, որոնց հետ մենք անց ենք կացնում մեր կյանքի ամենաքաղցր ժամանակը՝ մանկությունը և նրանք մեզ հետ են մնում ու մեր հոգում են մնում ողջ կյանքում:

Արդյոք կա՞ ավելի հիանալի բան, երբ գիտես, որ ամենադժվար պահին կա մեկը, ում հետ կարող ես կիսվել, ում ուսին կարող ես դնել գլուխդ և համոզված ես, որ երբեք չի դավաճանի:

Քույրը և եղբայրը ճակատագրի պարգև են և պետք է շնորհակալ լինել սեփական ծնողներին և Աստծուն՝ այդպիսի էակներ պարգևելու համար:Քրոջ և եղբոր նկատմամբ սերը ամրապնդում է մեր հոգեկան առողջությունը:

Նրանց շնորհիվ բարձրանում է մեր ինքնագնահատականը, նրանց կողքին մենք մեզ ավելի վստահ ենք զգում: Քույրը լրացնում է մայրական ջերմությունը, իսկ եղբայրը՝ հայրական: Նրանց կողքին մենք մեզ ուժեղ ենք զգում:

Քրոջ և եղբոր ներկայությունը կյանքում մարդուն ավելի բարի և զգացմունքային է դարձնում: Նրանք մեր ընտանիքի անդամներն են հայրիկի ու մայրիկի հետ միասին; Մենք մի ամբողջություն ենք:Նրանք մեր լավ խորհրատուներն են:

Նրանց խորհուրդները շատ օգտակար են մեզ համար և պաշտպանում են մեզ կյանքում, օգնում են ճիշտ ուղու վրա կանգնել: Նրանք երբեք չեն վնասի մեզ: